Պետրոս Մակեյան. Մենք ուզում ենք, որ քաղխորհրդի նիստերը համակարգի Լևոն Տեր-Պետրոսյանը

Պետրոս Մակեյան. Մենք ուզում ենք, որ քաղխորհրդի նիստերը համակարգի Լևոն Տեր-Պետրոսյանը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունների 90%-ից ավելին կողմ է Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության՝ ՀԱԿ-ը քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ փաստաթղթին: Միայն մի կետի շուրջ դեռևս չկա համաձայնություն: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ-ի շուրջ ընթացող զարգացումներին, նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով՝ դեռևս 2012թ.-ի հունիսին ԺՀԿ-ն առաջարկություն է ներկայացվել ՀԱԿ-ի ղեկավար մարմնի փոփոխության մասին: Այդ առաջարկությունը ՀԱԿ-ի քաղխորհրդի նիստում վերջնականապես չի ընդունվել: Այնուհետև, սեպտեմբերին կուսակցությունը մեկ այլ փաստաթուղթ է ներկայացրել, իսկ վերջինը հունվարի 13-ի քաղխորհդի որոշումն է, որը եզրափակում է ամբողջ փաթեթը:

«Այս փաթեթով մենք մտնելու ենք ՀԱԿ-ի քաղխորհուրդ, բայց մինչ այդ մենք կբանակցենք մեր գործընկեր կուսակցությունների հետ: Առաջարկությունների մի մասը քննարկվել և ընդունվել է, բայց դրանց առանցքը,այդ 6-րդ կետը չի փոխվել: Մենք որևէ անձի հրաժարական չենք պահանջել, սա ՀԱԿ-ի համակարգային բարեփոխման առաջարկություն է: Մենք ոչ թե պահանջել ենք, այլ նշել, որ ցանկալի կլիներ` քաղխորհրդի նիստերը ղեկավարեր Լևոն Տեր-Պետրոսյանը»,- նշեց Պետրոս Մակեյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---