ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻՆ «ԸՆԹԱՆԱԼ ԴԵՊԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՈՐՈՇՈՒՄ»

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում ղարաբաղյան խնդրի կարգավորմանը նպաստելու համար եւ կոչ է անում հակամարտության կողմերին «ընթանալ դեպի երկարաժամկետ կարգավորում»: Այդ մասին հայտարարել է Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ կոչ է անում բոլոր կողմերին ընթանալ դեպի հարցի երկարաժամկետ կարգավորում»: Նրա խոսքերով, «միջազգային հանրությունը մտադիր չէ որեւէ որոշում պարտադրել, սակայն պատրաստ է հավանություն տալ այն համաձայնագրին, որին կհասնեն կողմերը»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---