Սերժ Սարգսյանն` իր նախընտրական հոլովակի մասին. Այն մեզ հաջողություն ու հաղթանակ կբերի (վիդեո)

Սերժ Սարգսյանն` իր նախընտրական հոլովակի մասին. Այն մեզ հաջողություն ու հաղթանակ կբերի

PanARMENIAN.Net - Ալբերտ Աբգարյանը ծնվել է 1982 թվականին, Երևանում: 3 տարեկան հասակում դժբախտ պատահարի հետևանքով կորցրել է տեսողությունը: Երաժշտական ու իրավաբանական բարձրագույն կրթություն ունի: 2007 թվականին հաշմանդամություն ունեցող այլ անձանց հետ նա էլ էր մասնակցում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ էլ վերջինիս առաջարկել է իր աշխատակազմում սահմանափակ կարողություններով մարդակնաց աշխատանքի հնարավորություն տալ` օրինակ լինելով մյուսներին: Սերժ Սարգսյանն արձագանքել է նրա առաջարկին, ու այսօր Ալբերտն աշխատում է նախագահի վերահսկողական ծառայությունում` որպես իրավաբան:

Իսկ երաժշտական գիտելիքներն օգտագործելով` նա, իր խոսքով, շնորհակալությունը հայտնեց այս պահին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին` գրելով նրա նախընտրական տեսահոլովակի երաժշտությունը:

«Հպարտության, երախտագիտության, և բոլոր դրական զգացմունքներով գրված երգ է: Վստահ եմ, որ այն Ձեզ հաջողություն ու հաղթանակ կբերի: Շնորհակալ եմ Ձեզ», - ասաց Ալբերտ Աբգարյանը` դիմելով Սերժ Սարգսյանին:

«Ես եմ շնորհակալ: Ջերմություն, լույս ու հավատ կա երգիդ մեջ: Այն լսելու են ամբողջ հանրապետությունում և վստահ եմ, որ մեզ հաջողություն կբերի», - ասաց Սերժ Սարգսյանն ու ավելացրեց. «Այսօր սկսում ենք մեր նախընտրական պայքարը: Մոտ մեկ ամիս հնարավորության սահմաններում լինելու ենք հանրապետության բոլոր քաղաքներում ու համայնքներում: Մեր նախընտրական պայքարը որևէ մեկի դեմ չէ, մեր ծրագրերի շուրջ համախմբվածների թիվը մեծացնելու համար է: Մենք միշտ պաշտպանել ենք քննարկումների և երկխոսությունների հնարավորությունը: Հարգանքով ենք վերաբերում ցանկացած կարծիքի, որը չի համընկնում մեր կարծիքի հետ: Մենք առաջարկում ենք ճանապարհ, որը տանում է դեպի ապահով ապագա, դեպի վերելք: Մենք այս ընտրարշավով սկսկում ենք հային Հայաստանին ամուր կապելու, իսկ գնացածներին վերադարձնելու ծրագիր: Մեր երկիրը միասին պիտի փոխենք»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---