Թուրք մտավորականների 90 տոկոսը Հայաստանին պաշտպանելիս անկեղծ է

Թուրք մտավորականների 90 տոկոսը Հայաստանին պաշտպանելիս անկեղծ է

PanARMENIAN.Net - «Հայեր, ներեցեք մեզ» արշավի մասնակիցներից մեկը` թուրք պատմաբան Բասքըն Օրանը հայտարարել էր, որ այդ արշավը կազմակերպելու համար Թուրքիան պետք է իրենց շնորհակալություն հայտնի, քանի որ դրանով նրանք խոչընդոտում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը:

Ցեղասպանությունը ճանաչող ու սեփական պետության դեմ դուրս եկած թուրք մտավորականների անկեղծությունն այս ու նման հայտարարություններից հետո Հայաստանում կասկածի տակ առան: Այս օրերին Երևանում է թուրք մտավորական Ռագըփ Զարաքօլուն, ով մեկ անգամ չէ, որ հալածվել է Ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար: Նրա որդին այս պահին բանտում է, բայց քրդական խնդրի պատճառով:

Իր նմանների անկեղծության մասին հարցին պատասխանելով` թուրք հրատարակիչն ասաց. «Մտավորականների մեջ կան տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, բայց 90 տոկոսին, որ մասնակցել են ապրիլի 24-ի ցույցերին, կարող եք հավատալ»:

«Հայեր, ներեցեք մեզ» արշավը թուրք մտավորականները սկսվել է Թուրքիայում, 2008թ. դեկտեմբերի 15-ին: Նախաձեռնության հեղինակներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշկին Օրանը և Թուրքիայի ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ և հասարակական գործիչներ:

Նրանց հայտարարության մեջ ասվում է. «Ես չեմ կարող գիտակցաբար անտարբերություն ցուցաբերել և ժխտել այն մեծ աղետը, որը հայերը վերապրել են 1915 թվականին՝ Օսմանյան կայսրությունում։ Ես հերքում եմ այդ անարդարությունը և գործելով իմ անունից՝ կիսում եմ իմ հայ եղբայրների և քույրերի ցավը՝ նրանցից ներողամտություն հայցելով»։

Համացանցում տարածված հանրագրին միացել է 30.000 մարդ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ մտավորականները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, իսկ վարչապետ Էրդողանը նշել՝ Թուրքիան մեղք չի գործել, որ ներողություն խնդրի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---