«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը Սամվել Բալասանյանի որոշմանը «ըմբռնումով» է մոտենում

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը Սամվել Բալասանյանի որոշմանը «ըմբռնումով» է մոտենում

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Հայաստանում: Այս մասին տեղեկացրել է նրա մամուլի խոսնակը «Հրապարակի» հարցին ի պատասխան, թե ճի՞շտ է, որ Ծառուկյանը մեկնել է Խորվաթիա` գործերով: Իսկ ինչպե՞ս է պարոն Ծառուկյանը վերաբերվում Սամվել Բալասանյանի` Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությանը: «Ըմբռնումով»,- կարճ արձանագրել է մամուլի խոսնակը: Ի դեպ, թերթի տեղեկություններով, առաջիկա օրերին ԲՀԿ-ն հանդես է գալու իր էլեկտորատին ուղղված ազատ, խղճի մտոք քվեարկության կոչով, համապատասխանո՞ւմ է լուրն իրականությանը: «Էլեկտորատի կողմնորոշման հետ կապված` այս պահին հրապարակային-պաշտոնական հայտարարություն չի նախատեսվում»,- ասել է Իվետա Տոնոյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---