ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՈՒՇԱԳԻՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Վրաստանի Գլխավոր դատախազությունների միջեւ ստորագրվել է «Իրավական օգնության եւ համագործակցության մասին» հուշագիրը: Փաստաթղթոի տակ իրենց ստորագրություններն են դրել Վրաստանի գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին եւ նրա հայ գործընկեր Աղվան Հովսեփյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վրաստանի Գլխավոր դատախազությունում: Ադեիշվիլու խոսքերով, կողմերը տեղեկատվություն կփոխանակեն, իրավական օգնություն ցույց կտան միմյանց, ինչպես նաեւ կկատարվի փորձի փոխանակում: «Մեր միջեւ հաստատվել է շատ ակտիվ համագործակցություն, հատկապես, հարեւան երկրների հետ: Դա առանձնապես կարեւոր է հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար»,-հայտարարել է Ադեիշվիլին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---