Վիտալի Սմիրնով. ՕԽ-2014-ի համար ձմեռային ժամանակին անցնելու ՄՕԿ-ի առաջարկությունը նպատակարմար է

Վիտալի Սմիրնով. ՕԽ-2014-ի համար ձմեռային ժամանակին անցնելու ՄՕԿ-ի առաջարկությունը նպատակարմար է

PanARMENIAN.Net - ՄՕԿ-ի անդամ, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Վիտալի Սմիրնովը մեկնաբանել է ՄՕԿ-ի նախաձեռնությունը: Կազմակերպությունը դիմել է ՌԴ կառավարությանը` խնդրելով անցում կատարել ձմեռային ժամանակին, որպեսզի Սոչիի Օլիմպիական խաղերի հեռարձակումը հարմար լինի:

«ՄՕԿ-ի առաջարկությունը նպատակարմար եմ գտնում, քանի որ մարդիկ ցանկանում են տեսնել Սոչիի խաղերի ուղիղ հեռարձակում: Ձմռանը Ռուսաստանի և Եվրոպայի միջև ժամային տարբերությունը կազմում է մի քանի ժամ: Այդ պատճառով աջակցում եմ ՄՕԿ-ի նախաձեռնությանը: Ձմեռային ժամանակին վերադառնալը խելամիտ կլիներ, քանի որ ժամային տարբերությունը մեծ նշանակություն ունի` հատկապես երեկոյան ժամերին»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---