Սերժ Սարգսյան. Նժդեհի` «Ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրա» պատգամը դեռ չենք իրագործել

Սերժ Սարգսյան. Նժդեհի` «Ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրա» պատգամը դեռ չենք իրագործել

PanARMENIAN.Net - «Խոսել Սյունիքում և չհիշել Գարեգին Նժդեհի հայտնի 7 պատգամները՝ ուղղված սյունեցիներին, պարզապես անհնար է: Կարծում եմ, դահլիճում կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն առաջին պատգամը. «Երբե՛ք առանց Սյունիքի և Արցախի»: Այս պատգամին հավատարիմ է մեր ողջ ժողովուրդը, և սա «Ապահով Հայաստանի» պարտադիր պայմանն է: Այս պատվիրանը մենք կյանքի ենք կոչել և շարունակում ենք սրբությամբ հետևել դրան: Բայց այսօր, ցավոք, արդիական է հնչում նաև մեծ գործչի 5-րդ պատգամը. «Ո՛չ մի ընչազուրկ քո հողի վրա»: Այս հարցը, ցավոք, մենք դեռևս չենք լուծել: Մեր հողի վրա դեռ կա աղքատություն, և այդ աղքատությունը կրճատելուն են ուղղված մեր ծրագրերն ու աշխատանքը»,-Սյունիքի մարզում իր նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը և հանգամանորեն անդրադարձել իրականացվող սոցիալական քաղաքականությանը, դեռևս առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

Նախագահի թեկնածուն նշել է, որ քարոզարշավի ընթացքում չի պատրաստվում խոսել միայն դրական երևույթների մասին՝ խուսափելով դժվար հարցերից ու խնդիրներից: «Ես միշտ եղել եմ անկեղծ ու շիտակ այս տարիների ընթացքում, և այլ կերպ գործել չեմ կարող: Աղքատությունը շարունակում է մնալ մեր հասարակության ամենալուրջ խնդիրներից մեկը… Փորձը ցույց տվեց, որ սոսկ նպաստներով, սոցիալական վճարներով ու բարեգործական միջոցառումներով այն լուծել հնարավոր չէ: Մենք պետք է մանրազնին անդրադառնանք և վերացնենք աղքատությունը ծնող պատճառները»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ համոզված է՝ թոշակ և նպաստ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն աշխատելու: Նախագահի թեկնածուի համոզմամբ, աշխատանքն է աղքատության լուծումը, ուստի, աշխատունակ մարդկանց համար պարզապես անհրաժեշտ է աշխատանքի պայմաններ ստեղծել, որպեսզի իրենք կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել:

«Կայուն աճին զուգահեռ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երաշխավորենք սոցիալական արդարությունը մեր բոլոր համաքաղաքացիների համար: Դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան վստահ լինել ոչ միայն իրենց ներկայի, այլև վաղվա օրվա համար»,-Ագարակում ընտրողներին ասել է Սերժ Սարգսյանը: Նա ներկայացրել է կենսաթոշակային համակարգում վերջին շրջանում նաև կոշտ քայլերի շնորհիվ իրականացված որոշակի բարեփոխումները և համակարգն ամբողջովին փոխելու առաջիկա ծրագրերը, որի արդյունքում կենսաթոշակների չափերի շարունակական բարձրացումները նույնիսկ ամենացածր կենսաթոշակի պարագայում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, կբավարարեն թոշակառուի կենսական պահանջմունքները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---