Դաղստանում ոչնչացվել է իրավապահ մարմինների վրա ինքնաձիգից կրակ արձակած գրոհայինը

Դաղստանում ոչնչացվել է իրավապահ մարմինների վրա ինքնաձիգից կրակ արձակած գրոհայինը

PanARMENIAN.Net - Դաղստանի Գումբետովի շրջանում հատուկ գործողության ընթացքում չեզոքացվել է անօրինական զինված խմբավորման մասնակիցը:

Ինչպես հաղորդել են ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին Դաղստանի ՆԳՆ-ից, «չորեքշաբթի օրը Ինգիշի գյուղում շրջապատվել է զինված գրոհային, ով ինքնաձիգից կրակել է իրավապահ մարմինների աշխատողներին»: Նա պատասխան կրակով ոչնչացվել է, նրա անձը հաստատվում է:

Իրավապահ մարմինների և տեղի բնակիչների շարքում տուժածներ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---