ԱՄՆ-ՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրապարակվել են Վիլյամ Սարոյանի անվան մրցանակի` 2005 թվականի հաղթողների անունները: Ամեն տարի Սարոյանի անվան միջազգային մրցանակին է արժանանում 2 աշխատանք. որոնցից մեկը պետք է արտահայտի իրական կյանքը, մյուսը` երեւակայականը: Այս տարի ներկայացված 125 աշխատանքներից ընտրվել են «Կալիֆորնիայի արքան» եւ «Հառաչանք» գրքերը: «Կալիֆորնիայի արքան» գրքի հեղինակներն են «Լոս Անջելես թայմսի» թերթի աշխատակիցներ Մարկ Արաքսը եւ Վիկ Վորդսմանը, իսկ գիրքը 2004 թվականին 7 շաբաթ եղել է ամենաշատ վաճառվող գիրքը: «Հառաչանք» գրքի հեղինակն է «Ուոլսթրթիթ ջորնըլի» լրագրող Ջորջ Հագենը: Մրցանակաբաշխության հաղթողներից յուրաքանչյուրը կստանա մոտ 13 հազար դոլարի պարգեւ, տեղեկացնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---