Մագնուս Կարլսեն. Արոնյան-Անանդ պարտիան պատմության մեջ կմտնի

Մագնուս Կարլսեն. Արոնյան-Անանդ պարտիան պատմության մեջ կմտնի

PanARMENIAN.Net - Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթող Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) փառատոնի ավարտից հետո պատասխանել է այն հարցին, թե որ պարտիան է համարում լավագույնը:

Հաղթողն առանց տատանվելու առանձնացրել է չորրորդ տուրի մենամարտը Լևոն Արոնյանի և Վիշվանաթան Անանդի միջև: «Այդ պարտիան պատմության մեջ կմտնի»,-Կարլսենի խոսքն է մեջբերւմ chess-news.ru-ն:

13 տուրի արդյունքում Կարլսենը վաստակեց 10 միավոր, Արոնյանը 8,5 միավորով երկրորդ տեղում է, երրորդը Վիշվանաթան Անանդն է 8 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---