Բրազիլիայում չեղյալ են հայտարարել ֆուտբոլի ԱԱ-2014-ից 500 օր առաջ կայանալիք միջոցառումները

Բրազիլիայում չեղյալ են հայտարարել ֆուտբոլի ԱԱ-2014-ից 500 օր առաջ կայանալիք միջոցառումները

PanARMENIAN.Net - Սանտա Մարիա քաղաքում տեղի ունեցած ողբերգության պատճառով Բրազիլիայում չեղյալ են հայտարարել ֆուտբոլի ԱԱ-2014-ից 500 օր առաջ կայանալիք միջոցառումները:

Նախատեսվում էր մեծ համերգ, որտեղ պետք է ցուցադրվեր նաև մունդիալի պաշտոնական պոստերը: Նախանշված միջոցառումներից տեղի կունենա միայն ՖԻՖԱ վարչական այցը Բրազիլիայի մարզադաշտ:

Ռիու Գրանդի դու Սուլ գավառում, որտեղ գտնվում է Սանտա Մարիա քաղաքը, եռօրյա սուգ է հայտարարվել այդ քաղաքի դիսկոտեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որտեղ կիրակի օրը հրդեհի հետևանքով 233 մարդ է զոհվել:

Քաղաքում սուգը կտևի 30 օր: Ողբերգության վայր է ժամանել նախագահ Դիլմա Ռուսսեֆը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---