Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ընտրանու կազմը

Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ընտրանու կազմը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի կազմը, որը փետրվարի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայի Վալանս քաղաքում, «Ժորժ Պոմպիդու» մարզադաշտում, Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:

Հավաքական են հրավիրվել. Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով և Արսեն Բեգլարյան: Պաշտպանությունում հանդես կգան`Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Հրայր Մկոյան, Արտյոմ Խաչատուրով, Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Տարոն Ոսկանյան և Արտակ Եդիգարյան:

Կիսապաշտապններն են`Հենրիխ Մխիթարյան, Կառլեն Մկրտչյան, Կարեն Մուրադյան, Արթուր Եդիգարյան, Արաս Օզբիլիս, Մարկոս Պիզելի, Գևորգ Ղազարյան և Նորայր Ասլանյան:

Հարձակման գիծը կկազմեն Էդգար Մանուչարյանը, Միխայիլ Մարկոսովը և Արթուր Սարկիսովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---