Հայ ձյուդոիստները հանդես կգան Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի բաց առաջնությունում

Հայ ձյուդոիստները հանդես կգան Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի բաց առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը փետրվարի 2-3 կմասնակցի ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնությանը, որը կանցկացվի Թբիլիսիում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանը հաղորդել է, որ հունվարի 19-31 Ծաղկաձորում կնախապատրաստվեն առաջնությանը:

«Մեր հավաքը կավարտվի հունվարի 31-ին, իսկ արդեն փետրվարի 1-ին կուղևորվենք Թբիլիսի: Տղաները լավ մարզավիճակում են և հուսով եմ, որ լավ հանդես կգան: Ցանկանում եմ նշել, որ վնասվածքի պատճառով ելույթ չեն ունենա Արտյոմ Բաղդասարյանը, Գոռ Հարությունյանը և Սուրիկ Գառնիկյանը», - ընդգծել է Բաբայանը:

Նրա խոսքով, ԵԱ-ում հանդես կգան Հովհաննես Դավթյանը, Արթուր Վարդանյանը, Գոռ Մկրտչյանը և Գրիգոր Իվանյանը (60 կգ): Մինչև 66 կգ քաշային կարգում ելույթ կունենան Արմեն Նազարյանը, Տիգրան Վարոսյանը և Արսեն Բաղդասարյանը, իսկ Նարեկ Սուքիասյանը, Արթուր Երանոսյանը և Մհեր Կարապետյանը` մինչև 73 կգ քաշային կարգում: Ելույթ կունենան նաև Անդրանիկ Չափարյանը, Կարեն Ջանոյանը (81 կգ), Ռաֆայել Դավթյանը (90 կգ), Հակոբ Առաքելյանը (100 կգ) և Ազատ Աբրահամյանը (+100 կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---