Գարրի Կասպարովը շնորհավորել է Կառլսենին Վեյկ ան Զեեում հաղթելու կապակցությամբ

Գարրի Կասպարովը շնորհավորել է Կառլսենին Վեյկ ան Զեեում հաղթելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը շնորհավորել է Մագնուս Կարլսենին Վեյկ ան Զեեի մրցաշարում հաղթելու կապակցությամբ: Նա նշել է, որ հաջորդ քայլը նորվեգացի շախմատիստի համար ակնհայտ է, բայց ոչ դյուրին:

«Կարլսենի հաջորդ քայլն ակնհայտ է, բայց ոչ դյուրին՝ հաղթանակը հավակնորդների մրցաշարում, այս տարի Վիշվանաթան Անանդի մրցակիցը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարում դառնալու համար: Ես աշխատում եմ երկրպագել լավ շախմատին ու մարտական ոգուն, ոչ թե խաղացողներին, սակայն, անշուշտ, Լոնդոնում ինձ համար դժվար կլինի չսատարել իմ երեք ռուսաստանցի հայրենակիցներին՝ Վլադիմիր Կրամնիկին, Պյոտր Սվիդլերին և Ալեքսանդր Գրիշչուկին: Ինչպե՞ս կարող է շախմատի թագը արևաշող Հնդկաստանից ցուրտ Նորվեգիա տեղափոխվել, կանգ չառնելով իր ավանդական տանը՝ Ռուսաստանում»,-Կարլսենի խոսնք է մեջբերում chess-news.ru-ն:

Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա մարտի 14-ից մինչև ապրիլի 2-ը Լոնդոնում, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---