Հնարավոր է մոտ ժամանակներս անցկացվեն հաշմանդամային մարզաձևերի Հայաստանի առաջնություններ

Հնարավոր է մոտ ժամանակներս անցկացվեն հաշմանդամային մարզաձևերի Հայաստանի առաջնություններ

PanARMENIAN.Net - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ընդունելության ժամանակ հարց է բարձրացվել Հայաստանում հաշմանդամային մարզաձևերի հանրապետական առաջնության անցկացման ավանդույթը վերականգնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը, այս շաբաթվա ընթացքում Ռոստոմյանի հանձնարարությամբ հրավիրվելու է քննարկում՝ հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների մասնակցությամբ:

Հաջորդ հարցը վերաբերվել է արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների, մասնավորապես, Muay Thai մարզաձևի ֆեդերացիայի գործունեությանը և նախարարության հետ համագործակցության հնարավոր տարբերակներին:

Ռոստոմյանը նշել է, որ մանրամասնորեն ուսումնասիրելով Հայաստանում գործող արևելյան մարզաձևերի ֆեդերացիների գործունեությունը, եկել է այն եզրակացության, որ դրանք կանոնակարգման կարիք ունեն, ինչի առիթով էլ խոստացել է մոտ ապագայում հրավիրել խորհրդակցություն շահագրգիր կազմակերպությունների, միավորումների և մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---