Ս.Օհանյանը և Ս.Շոյգուն տարածաշրջանային ծրագրեր և ռազմատեխնիկական գործակցությունն են քննարկել

Ս.Օհանյանը և Ս.Շոյգուն տարածաշրջանային ծրագրեր և ռազմատեխնիկական գործակցությունն են քննարկել

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում հանդիպման ժամանակ ռազմական և ռազմատեխնիկական գործակցության հարցեր են քննարկել: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ առանձնազրույցից րոպեներ անց տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշել է Սեյրան Օհանյանը:

«ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցը պլանային է: Մեզ համար հատկապես հաճելի է, որ այն տեղի է ունենում ՀՀ Զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի տոնակատարությունների օրերին: Դա շատ խորհրդանշական է հայ-ռուսական խորացող գործընկերային հարաբերությունների համատեքստում»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով` բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային ծրագրերի խնդիրներ, Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված հարցեր: Սեյրան Օհանյանը նշել է, որ այս այցը խթան կլինի պաշտպանության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար և կնպաստի բարեկամության, տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդմանը:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր խոսքում նշել է, որ փետրվարին կհաստատվի հայ-ռուսական գործակցության ծրագիրը:

Մինչ այս նախարարները հանդիպել էին ևս երկու անգամ` 2012թ. վերջին, իսկ այս այցը հատկանշական է Հայաստանի հետ ռազմատեխնիկական պայմանագիր կնքելու մասին ՌԴ նախագահի հանձնարարականի համատեքստում: Տարածաշրջանային լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են վերջին հանդիպմանը` ուշադրություն դարձնելով հատկապես այն փատին, որ ռուսական ռազմակայանի տեղակայման հետ կապված հարցեր են քննարկվել:

Սերգեյ Շոյգուն այս այցի ընթացքում այցելելու է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան: Հայաստանից նա մեկնելու է Ղազախստան:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---