Դևիսի գավաթի խաղերին մասնակցելու համար Դավիթ Նալբանդյանը մրցանակ կստանա

Դևիսի գավաթի խաղերին մասնակցելու համար Դավիթ Նալբանդյանը մրցանակ կստանա

PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ներառվել է այն 33 թենիսիստների ցուցակում, ովքեր կարժանանան մրցանակի` Դևիսի գավաթի խաղերին մասնակցելու համար: Մրցանակի կարժանանան այն թենիսիստները, ովքեր մասնակցել են Գավաթի 20 տնային և արտագնա խաղերի:

Նալբանդյանը Դևիսի գավաթում սկսել է հանդես գալ 2002թ և այդ ընթացքում անցկացրել է 25 հանդիպում: Թենիսիստի օգնությամբ Արգենտինան 3 անգամ դուրս է եկել եզրափակիչ, սակայն այդպես էլ չի կարողացել հաղթանակ տանել:

Այժմ թենիսիստը Բուենոս Այրեսում պատրաստվում է Դևիսի գավաթի հերթական խաղին: Այս անգամ արգենտինացիների մրցակիցն է լինելու Գերմանիան: Հանդիպումը կկայանա փետրվարի 1-3:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---