Կարլսենը համաշխարհային թագի համար հավակնորդների մրցաշարում իր գլխավոր մրցակից է համարում Արոնյանին

Կարլսենը համաշխարհային թագի համար հավակնորդների մրցաշարում իր գլխավոր մրցակից է համարում Արոնյանին

PanARMENIAN.Net - «Սպորտ-էքսպրես» թերթին տված հարցազրույցում Մագնուս Կարլսենը իր տեսակետն է հայտնել մարտին կայանալիք հավակնորդների մրցաշարի մասին:

Անանդի հետ խաղի համար ուղեգրի պայքարում նա իր գլխավոր մրցակից է համարում Լևոն Արոնյանին: «Արոնյանը բազմիցս է իրեն դրսևորել որպես աշխարհի ուժեղագույն խաղացողներից մեկը: Ես ուշադրություն չէի դարձնի նրա առանձին անհաջողությունների վրա վերջին շրջանում»,-ասել է նա:

Կարլսենը չի կարծում, թե հավակնորդի համար հեշտ է լինելու աշխարհի չեմպիոնի հետ խաղում: Ըստ նրա, Անանդը կարողացել է հաղթահարել բավական երկար տևած ճգնաժամը: «Վեյկ ան Զեեի մրցաշարում տեսանելի էր նախկին Անանդը: Նա հիանալի էր խաղում մրցաշարի առաջին կեսում, բայց չկարողացավ կենտրոնացման մակարդակը մինչև վերջ պահպանել»:

Վեյկ ան Զեեի հաղթողը խոստովանել է, որ ֆանտաստիկ վերջնական արդյունքին (10-ը 13-ից) նրան դրդեց նաև Անանդի խաղը: «Եթե չլիներ նրա փայլուն մեկնարկը և հատկապես սևերով հաղթանակն Արոնյանի հանդեպ, գուցե, ես այդքան թափ չհավաքեի՝ գործը կարող էր սահմանափակվել «+5» կամ «+6»: Սակայն, ես անընդհատ թիկունքում զգում էի նրա շնչառությունը: Գտնում է, որ կրկին պետք է հաղթեմ, կրկին: Ինչ էլ ասեն իմ հաղթանակների դյուրին լինելու մասին, դրանք երբեք հեշտ չեն տրվում: Այժմ զգում եմ, որ «կշտացել եմ»: Հիմա ուզում եմ մի լավ հանգստանալ»,-խոստովանել է նա

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---