ԱՀՀ-ն դատապարտում է քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված վտանգավոր նախադեպը

ԱՀՀ-ն դատապարտում է քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված վտանգավոր նախադեպը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայկական Համագումարի երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրագործված մահափորձի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ամերիկայի Հայկական Համագումարը խիստ դատապարտում է Հայաստանում քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված այս վտանգավոր նախադեպը: Կրկին փորձ է արվել վարկաբեկել մեր Հայրենիքը միջազգային հանրության աչքերում: Հանցագործության շուտափույթ բացահայտումը զգալիորեն կնպաստի անպատժելիության մթնոլորտի վերացմանը, ինչը չափազանց կարևոր է առողջ հիմքերի վրա քաղաքակիրթ երկիր կառուցելու համար:

Պարույր Հայրիկյանին մաղթում ենք լիարժեք ապաքինում և երկարատև ու բեղմնավոր քաղաքական գործունեություն»: 1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---