«Մենք». Հայրիկյանի հետ կատարվածը թշնամի պետությունները կարող են օգտագործել մեր դեմ

«Մենք». Հայրիկյանի հետ կատարվածը թշնամի պետությունները  կարող են օգտագործել մեր դեմ

PanARMENIAN.Net - «Մենք» երիտասարդական հայրենասիրական շարժումը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ` հունվարի 31-ի երեկոյան իրականացված մահափորձը: «Այդ ո՞վ է մտածել, որ քաղաքական իրավիճակի կամ շահի իր թվացյալ պատկերացումները բավարար են ձեռք բարձրացնելու մի մարդու վրա, ով հանդիսանալով ՀՀ նախագահի թեկնածու, գտնվում է հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում: Նման վարվելակերպը բնորոշ է բնավորությամբ թույլ մարդկանց, որոնք երբեք իրենց տեղը չեն գտնի քաղաքական դաշտում՝ չունենալով որևէ բարոյական հատկանիշ»,-ասվում է հայտարարության մեջ: «Մենք» երիտասարդական շարժումը առողջություն և շուտափույտ ապաքինում է մաղթում Պարույր Հայրիկյանին՝ ցանկանալով անկոտրուն կամք, անգամ նման իրավիճակում:

Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը թշնամի պետությունները հնարավոր է օգտագործեն մեր երկրի դեմ և սևացնեն Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---