Է. Շարմազանով. Հայրիկյանի դեմ մահափորձը առաջին հերթին սադրանք է մեր պետականության դեմ

Է. Շարմազանով. Հայրիկյանի  դեմ մահափորձը առաջին հերթին սադրանք է մեր պետականության դեմ

PanARMENIAN.Net - «Քաղաքական գործիչներին, քաղաքական գործընթացներով հետաքրքրվող անձանց հայտնի պիտի լինի, որ Հայաստանում և յուրաքանչյուր երկրում քաղաքական պրոցեսների, այդ թվում ընտրությունների ընթացքի ժողովրդավարական որակի համար առաջին հերթին պատասխանատու են տվյալ երկրի իշխանությունները:

Հայաստանի իշխանություններն են առաջին հերթին հանձնառություն վերցրել, որպեսզի նախագահական ընտրությունները մեր երկրում իրականացվեն թափանցիկ, ազատ, արդար մթնոլորտում և ժողովրդավարական արժեքներին համապատասխան»,- մեկնաբանելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե վարչապետը պետք է հիմք ներկայացնի, թե ինչու է կարծում, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը հարված է նաև իշխանությանը, ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ասվում է ՀՀԿ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը ոչ միայն մահափորձ էր նրա դեմ, այլ առաջին հերթին սադրանք է մեր պետության և պետականության դեմ:

«Ուստի որպես քաղաքական և ընտրական գործընթացների հիմնական պատասխանատու` առաջին հարվածը ընկնում է հենց իշխանությունների վրա, և հենց այդ պատճառով է, որ այս մահափորձի պատվիրատուների թիրախում ոչ միայն պետության վարկանիշն է և պետականության ապակայունացումը, այլև հենց Հայաստանի իշխանություններն են:

Կարծում եմ՝ պարոն Հովհաննիսյանը կբավարարվի իմ շատ պարզ բացատրություններով»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---