Կհետաձգվե՞ն ընտրությունները, թե` ոչ. ամենաուշը երկուշաբթի հայտնի կլինի

Կհետաձգվե՞ն ընտրությունները, թե` ոչ. ամենաուշը երկուշաբթի հայտնի կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ նախընտրական քարոզարշավը և ընտրությունները հետաձգելու կամ շարունակելու մասին թեկնածու Պարույր Հայրկյանի պաշտոնական որոշումը ամենաուշը երկուշաբթի հայտնի կլինի: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում թեկնածուի մամուլի խոսնակ Սուսաննա Գրիգորյանը հայտնեց, որ այդ որոշումը կարող է լինել նաև այսօր:

Ավելի վաղ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ չէր ցանկանա հետաձգել ընտրությունները, ապա նշել, որ ամեն դեպքում հարկադրված է ընդունել ընտրությունները 15 օրով հետաձգելու հնարավորությունը:

ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը։ Ընտրությունների հետաձգումը կախված է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակից

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---