Քաղաքագետ. Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը ինժեներական գործի լայն հեռանկար է բացում

Քաղաքագետ. Հայ-ռուսական ռազմական համագործակցությունը ինժեներական գործի լայն հեռանկար է բացում

PanARMENIAN.Net - Ցանկացած երկրի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ողջունելի է, առավել ևս՝ Ռուսաստանի, քանի որ այս տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտում է: Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնմանը:

«Նրանք, ովքեր դեմ են արտահայտվում այս համագործակությանը, չեն ուզում որ Հայաստանը երկրից պետություն դառնա: Ռուսաստանի հետ համագործակցությունը ֆիզիկատեխնիկական և ինժեներական գործի լայն հեռանկար է բացում: Հայաստանի իշխանությունը պիտի որ օգտվի սրանից:Չմոռանանք, որ Արևմուտքը մեզ համագործակցություն է առաջարկում թուրքական խողովակով, ինչը մեզ ձեռնտու չէ», - ասաց քաղաքագետը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանն ասաց, որ ռազմական համագործակցությունը այս պահին խորացնելու Ռուսաստանի առաջարկը խոսում է այն մասին, որ ռուսները գիտակցում են, որ տարածաշրջանում միակ հուսալի գործընկերը Հայաստանն է:

«Իսկ Ադրբեջանին հուսալի գործընկեր չհամարելու համար, բավարար է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի հետ կապված պատմությունը», - ավելացրեց պատմաբանը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հորդորեց հիշել միայն, որ ցանկացած պարագայում Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---