Պապյան. Բորդյուժան խոսում էր ոչ թե որպես ռազմական կառույցի ղեկավար, այլ` որպես լրագրող

Պապյան. Բորդյուժան խոսում էր ոչ թե որպես ռազմական կառույցի ղեկավար, այլ` որպես լրագրող

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի օդանավակայանից թռչող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանելիս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան խոսում էր ոչ թե որպես ռազմական կառույցի ղեկավար, այլ որպես լրագրող: Նման տպավորություն Բորդյուժան թողել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նկատեց, որ Բորդյուժան պետք է հստակ հայտարարություն աներ, որ եթե Ադրբեջանը իրենց ռազմական դաշնակցի դեմ ուժ կիրառի, ապա ՀԱՊԿ-ն համապատասխան պատժամիջոցներ կկիրառի:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հունվարի 29-ին Երևանում լրագրողների հետ հանդիման ժամանակ «անհաջող կատակ» էր որակել այն տեղեկությունները, ըստ որի Ադրբեջանի կառավարությունն օրենք է ընդունել, որը թույլ է տալիս խոցել ադրբեջանական օդային տարածք ներխուժած ինքնաթիռները, այդ թվում քաղաքացիական օդանավերը, ըստ որի Ադրբեջանը ինքն իրեն իրավունք էր վերապահել հարվածել նաև Ստեփանակերտի օդանավակայանից թռչող ինքնաթիռները:

«Կարդացել եմ նման արձագանքների մասին ու մտածել եմ, որ դա կամ անհաջող կատակ է, կամ մտքի անհաջող ձևակերպում: Ես խիստ կասկածում եմ, որ մեր օրերում ցանկացած երկրի ղեկավարություն կարող է ուղղակի հրաման տալ կրակ բացել քաղաքացիական ինքաթիռների վրա: Պատմության մեջ եղել են նման դեպքեր, սակայն մենք հիշում ենք նաև դրանց վերաբերյալ միջազգային ուժերի արձագանքը: Ամեն դեպքում չեմ պատկերացնում, որ իրեն քաղաքակիրթ համարող պետությունը իրեն թույլ կտա ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: Այնպես որ, ես նման հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում»,- հայտարարել էր Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը մեկնաբանել է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Ադրբեջանը թույլ չի տա ապօրինի թռիչքներ իր տարածքում»,- հայտարարել է նա: Ըստ Ազիմովի` Բորդյուժայի հայտարարությունը կարելի է որպես կոպիտ կատակ ընդունել:

Ադրբեջանը մտադիր չէ քաղաքացիական ինքնաթիռներ խփել, ասել է փոխնախարարը: «Սակայն, կան Չիկագոյի կոնվենցիայի կանոնները, որոնք վավերացված են Ադրբեջանի կողմից: Ապօրինի թռիչքները կասեցնելու նպատակով ինքնաթիռի պարտադրված վայրէջքը համապատասխան օդանավակայանում բխում է Չիկագոյի կոնվենցիայից»,-ասել է Ազիմովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---