Միխայիլ Մարկոսովը չի մասնակցի Լյուքսեմբուրգի հետ խաղին

Միխայիլ Մարկոսովը չի մասնակցի Լյուքսեմբուրգի հետ խաղին

PanARMENIAN.Net - «Ուֆայի» ֆուտբոլիստ Միխայիլ Մարկոսովը չի կարողացել մեկնել ֆրանսիական Վալանս մուտքի արտոնագրի հետ կապված խնդիրների պատճառով:Մարկոսովին հրավիրել էին Հայաստանի ֆուտբոլի հավաքական, և նա պետք է մասնակցեր Լյուքսեմբուրգի հետ ընկերական խաղին:

«Ըստ որոշ տեղեկությունների, Մոսկվայում վիզայի ձևակերպումը հայկական կողմը թողել էր ֆուտբոլիստի վրա: Միխայիլ Մարկոսովին, որը ՌԴ քաղաքացի է, այդ հարցը լուծելու համար 3 օրը չի բավականացրել»,-ասել են ակումբի մամուլի ծառայությունում:Այսպիսով, Մարկոսովը չի կարողանա օգնել Հայաստանի հավաքականին, որը փետրվարի 5-ին Վալանսում խաղալու է Լյուքսեմբուրգի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---