Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» կազմում խփած առաջին գոլն ինձ կվերադարձնի վստահությունս

Յուրա Մովսիսյան. «Սպարտակի» կազմում խփած առաջին գոլն ինձ կվերադարձնի վստահությունս

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որն իր դեբյուտային խաղում գոլի հեղինակ է դարձել, խոստովանել է, որ անչափ երջանիկ է, որ վնասվածքից հետո վերդարաձել է խաղադաշտ և կարողանում է խաղալ: «Բայց ինձ համար կարևոր է նաև, որ մեր թիմին հաջողվեց հաղթանկի հասնել և սեփական դարպասը պահել անառիկ: Սա ինձ համար ավելի կարևոր է, քան խփված գնդակը»,- նշել է Մովսիսյանը:

Հարձակվողն ավելացրել է նաև, որ վնասվածիքց հետո լիարժեք մարզվում է ընդամենը 10 օր, և մի քանի շաբաթից արդեն 100 տոկոսով պատրաստ կլինի:

«Խփված գոլը կվերադարձնի վստահությունս: Դրա համար ուզում եմ այն նվիրել բոլոր նրանց, ովքեր հավատացին և օգնեցին ինձ այն ժամանակ, երբ վնասվածք ստացա ու տեղափոխվեցի «Սպարտակ»,- Մովսիսյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---