Վահան Հովհաննիսյանը բոլորին կողմ է քվեարկելու

Վահան Հովհաննիսյանը բոլորին կողմ է քվեարկելու

PanARMENIAN.Net - «Պետք է գնալ ընտրության և քվեարկել բոլորին կողմ, ես այդպես եմ անելու, քանի որ ինձ համար միևնույն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ինչպես նա նշեց` իշխանությունը ձևավորում է պայմաններ, որոնք ձևավորում են հասարակությունը, իսկ հիվանդ իշխանությունը ծնում է հիվանդ հասարակություն:

Նրա խոսքով`այս պրոցեսը ցույց է տալիս, որ ՀՅԴ-ն ճիշտ վարվեց`չմասնակցելով ընտրություններին, քանի որ այս պահին չեն կարող ոչինչ փոխել. «ժողովուրդը ընտրել է մի ճանապարհ, որով կարող են իրեն գնել»:

«Հայաստանում իշխանությունների դեմ առաջադրված չէ այնպիսի թեկնածու, որը կկարողանա միավորել բոլորին: Մենք պայքարից չենք հրաժարվում, պարզապես հիմա իմաստ չենք տեսնում: Մարդիկ թող գնան և իրենց դժգոհությունը հայտնեն քվեաթերթիկները անվավեր դարձնելով»,-հավելեց Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---