ՍԴՀԿ-ն չի միանա ընդդիմության նոր կուսակցությանը

ՍԴՀԿ-ն չի միանա ընդդիմության նոր կուսակցությանը

PanARMENIAN.Net - Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մայր կուսակցություն է, որը բարոյական իրավունք չունի որևէ ուրիշ կուսակցության հետ միաձուլվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ ղեկավար Գուրգեն Եղիազարյանը:

«Ինձ համար շատ անհասկանալի էր, թե ինչու ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում չառաջադրեց իր թեկնածուին»,- նշեց Եղիազարյանը և հավելեց, որ իրենք չկարողացան քանդել ավազակապետությունը, բայց կարողացան որոշակիորեն ազդել բանակում անհեթեթ սպանությունների վրա:

«ՀԱԿ-ում համախմբվել ենք մեկ գաղափարի շուրջ, այն է` քանդել ավազակապետությունը, բայց ցավոք մեզ չհաջողվեց, միայն ազգային ժողովում ունեցանք 7 տեղ», - նշեց Եղիազարյանը և հավելեց, որ իրենց խնդիրն է լրջագույն պայքարել ընդդիմադիր դաշտում:

«Լևոն Տեր-Պոտրոսյանի գիտելիքների շնորհիվ է, որ ՀԱԿ-ը 5 տարի գործում է: Առանց նրա դժվար է լինելու»,-ասաց ՍԴՀԿ ղեկավարը:

Գուրգեն Եղիազարյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ կկայանա ՍԴՀԿ ընդլայնված նիստ:

Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանն հայտարարեց, որ քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից Հայ ազգային կոնգրեսը կվերածվի մեկ միասնական կուսակցության, որը կլինի ազատական գաղափարներ դավանող կուսակցություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---