Փետրվարի 9-ին կայանալու են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ հանդիպումները

Փետրվարի 9-ին կայանալու են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ հանդիպումները

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ հանդիպումները: Առաջնությանը մասնակցել են մոտ 100 բռնցքամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից:

PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Լյովա Հովհաննիսյանն ասել է, որ վաղը կայանալու են հետևյալ հանդիպումները ` Հովհաննես Դանիելյան- Սուրեն Առաքելյան (49 կգ), Դերենիկ Գիժլարյան- Հրաչ Հարությունյան (52 կգ), Մհեր Ոսկանյան- Արարատ Մխիթարյան (56 կգ), Հովհաննես Բոչկով-Արթուր Գրիգորյան (60 կգ), Արթուր Քիրաջյան- Արա Պուլուզյան (64 կգ), Վլադիմիր Մարգարյան- Հրայր Մաթևոսյան (69 կգ), Արսեն Հայրապետյան- Արման Հովնիկյան (75 կգ), Տիգրան Արմենակյան- Ռուսլան Իբրահիմյան (81 կգ), Արմեն Սիմոնյան- Հակոբ Մելքոնյան (+ 91 կգ):

Իսկ մինչև 91 կգ քաշային կարգում դեռևս հայտնի է եզրափակչի միայն մեկ մասնակից: Կիսաեզրափակչի Ազատ Դավթյան-Ռազմիկ Հարությունյան մենամարտում հաղթանակը շնորհվել է Դավթյանին, սակայն մրցավարների որոշումը վիճահարույց է եղել, և հաղթողի անունը պարզ կդառնա հանդիպման ձայնագրությունը դիտելուց հետո:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---