Հայրիկյանն Անդրիաս Ղուկասյանին էլ առաջարկեց հանդես գալ միասնական թեկնածուով

Հայրիկյանն Անդրիաս Ղուկասյանին էլ առաջարկեց հանդես գալ միասնական թեկնածուով

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այցելել է մեկ այլ թեկնածու՝ հացադուլավոր Անդրիաս Ղուկասյանին: Ինչպես Հայրիկյանը գրել է ֆեյսբուքի իր էջում տեղադրած լուսանկարի կողքին՝ նա առաջարկել է Ղուկասյանին նախագահական ընտրություններին հանդես գալ միասնական թեկնածուով:

Հիշեցնենք, որ երեկ Հայրիկյանը բաց նամակ է ուղղել նաև թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին, որտեղ նրանց ևս առաջարկել էր միավորվել ու ընտրություններին մեկ թեկնածու առաջարկել: Րաֆֆի Հովհաննիսյանից ու Հրանտ Բագրատյանից դեռ պատասխան չկա, քանի որ երկուսն էլ քարոզարշավի են և գտնվում են քաղաքից դուրս, բայց, ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին էին ասել թեկնածուների մամուլի խոսնակները՝ երեկոյան, երբ վերադառնան՝ կպատասխանեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---