Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի առաջնության հաղթողների անունները 9 փետրվարի 2013 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր ավարտվել է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը, որին մասնակցում էին մոտ 100 բռնցքամարտիկներ Հայաստանի բոլոր մարզերից: Այն անցկացվում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Լյովա Հովհաննիսյանը, 10 քաշային կարգերում հաղթել են հետևյալ բռնցքամարտիկները` Հովհաննես Դանիելյան (49 կգ), Դերենիկ Գիժլարյան (52 կգ), Արարատ Մխիթարյան (56 կգ), Հովհաննես Բոչկով (60 կգ), Արա Պուլուզյան (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Հովնիկյան (75 կգ), Ռուսլան Իբրահիմյան (81 կգ), Ազատ Դավթյան (91 կգ) և Արմեն Սիմոնյան (+ 91 կգ): Փետրվարի 25-ից մինչև մարտի 10-ը հայ բռնցքամարտիկները Աբովյանում կանցկացնեն առաջին ուսումնամարզական հավաքը: Այնուհետև 5 մարզիկներ ելույթ կունենան Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարի, իսկ 6-ը`Ֆինլանդիայում կամ էլ Ուկրաինայում: Սրանից հետո հավաքականը կսկսի նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |