Ո՞վ կլինի ՀՀ նախագահը 2018-ին. Պայքարն իշխանության ներսում կսկսվի փետրվարի 19-ից13 փետրվարի 2013 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ընտրություններից հետո, միգուցե, փոփոխություն որպես այդպիսին չտեսնենք: Այսօրվանից, արդեն, սակայն, լուրջ հետընտրական զարգացումներ են սպասվում: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը իր այս կանխատեսումները բացատրում է նրանով, որ երկրի նախագահը երկրորդ անգամ պաշտոնավարելու իրավունք ուներ, իսկ ահա այդ պաշտոնավարումից սկսած մեկնարկում է պայքար, թե ով է լինելու նրան հաջորդողը: «Ներքաղաքական պայքարը սկսվելու է անմիջապես ընտրությունների հաջորդ օրը: Դա նշանակում է, որ իշխանության մեջ պայքար է սկսվելու իշխանական երկու թևերի մեջ՝ հաջորդ թեկնածուն կլինի օլիգարխիկ, թե քաղաքական թևից»,- ասաց քաղտեխնոլոգը: Ըստ Կարեն Քոչարյանի հաջորդ հարցը լինելու է այն, արդյո՞ք ԲՀԿ-ն վերադառնում է, թե ոչ: Ի՞նչ է լինելու կուսակցությունների հարցը, պակասելու՞ են, թե՞ ավելանալու: «Եվ ընդդիմադիր, և իշխանական դաշտում լուրջ պրոցեսներ են լինելու»,- հայտարարեց քաղտեխնոլոգը և նշեց, որ հաջորդ ֆավորիտը երկար պայքարի արդյունքում պետք է հանդես գա: Քննարկվում է վարկածը, որ 2018-ի ընտրություններում որպես խաղացող կակտիվանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե կարելի՞ է ակնկալել երկրորդ նախագահի վերադարձը հաջորդ ընտրություններում, Կարեն Քոչարյանը պատասխպանեց, որ այս վարկածը չի բացառում, սակայն չի էլ ակնկալում դա: Քոչարյանի կողմից պարբերաբար արվող հայտարարություններին անդրադառնալով, Կարեն Քոչարյանը նշեց, որ դրանցից առանձնապես շատ բան եզրակացնել պետք չէ: «Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձից տասը տարի առաջ լռում էր, միայն մեկ անգամ է հայտարարություն արել, բայց վերադարձավ»,- նկատեց քաղտեխնոլոգը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Պետդեպի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ դեսպանի այցը Շուշի Նա չի մեկնաբանել նաև Ալմաթիում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ֆրանսիական Անիեր-սյուռ-Սենում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը |