ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ10 սեպտեմբերի 2005 - 08:02 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանին, փոխնավապետ Սամվել Կարապետյանին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին եւ անձնակազմի մյուս անդամներին, ովքեր օրերս են վերադարձել նավարկության երկրորդ փուլից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում ծովագնացները ԱԳՆ ղեկավարին պատմեցին նավարկության մանրամասների մասին: Նրանք գոհունակություն հայտնեցին շատ վայրերում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ տեղի հայ համայնքի հետ համագործակցության կապակցությամբ, որի շնորհիվ հաճախ հնարավոր է եղել լուծել ճամփորդության հետ կապված մի շարք հարցեր: Վ.Օսկանյանը բարձր է գնահատել այս արտասովոր նավարկության դերը եւ անձնակազմի խիզախությունն ու վճռականությունը` նշելով, որ «Կիլիկիան» յուրովի դարձել է Հայաստանի խորհրդանիշը: Նա նավաստիներին շնորհակալություն է հայտնել խիզախ ձեռնարկի համար եւ հաջողություն մաղթեց նավարկության վերջին փուլում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |