ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ԻՐԱՔԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԾԱՌԱՅԻ ԱՅԴ ԵՐԿՐԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՇԱՀԵՐԻՆ10 սեպտեմբերի 2005 - 08:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում ուշադիր հետեւում են իրաքյան սահմանադրության ընդունման գործընթացին»,- այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, խոսելով ընթացիկ տարվա հոկտեմբերին նոր սահմանադրության ընդունման հարցով Իրաքում կայանալիք հանրաքվեի մասին` ի նկատի ունենալով, որ Հայաստանը մասնակցում է Իրաքի վերականգնմանը: «Իրաքի պես բազմակրոն եւ բազմազգ երկրում, քաղաքական, եւ հատկապես Սահմանադրության կայացման հետ կապված գործընթացները որքան կարեւոր եւ առանցքային, նույնքան բարդ եւ խնդրահարույց են: Մենք գնահատում ենք իրաքյան քաղաքական ուժերի կամքն ու ջանքերը այդ ուղղությամբ: Հավատում ենք, որ իրաքցիների հանձնառությունն երկրի կայունության եւ ապագա բարգավաճման նկատմամբ կնպաստի այնպիսի Սահմանադրության կայացմանը, որը կհամապատասխանի Իրաքի ժողովրդի կենսական շահերին»,-հայտարարել է Ա.Կիրակոսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |