Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ10 սեպտեմբերի 2005 - 09:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Նյու Յորքում կայացած խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթնաժողովին, որի ընթացքում արծարծվել են դարի մարտահրավերներին առնչվող խնդիրներ` աղքատության, կոռուպցիայի, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլն: Բոլոր ելույթներում առանձնահատուկ կերպով կարեւորվում էր խորհրդարանի դերը այս խնդիրների լուծման գործում: Ելույթ ունենալով «Խորհրդարանների դերը ժողովրդավարության զարգացման գործում» թեմայով քննարկումներին` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է խորհրդարանի դերը ժողովրդավարության զարգացման գործում, հանդես գալով «Ուժեղ խորհրդարան, ուժեղ ժողովրդավարություն» կարգախոսով: Արթուր Բաղդասարյանը ունեցել է նաեւ երկկողմ հանդիպումներ: Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ քննարկվեցին հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՊՀ բարեփոխումներին առնչվող հարցեր: Իտալիայի խորհրդարանի նախագահ Ֆերդինանդո Կազինիի հետ քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ միջազգային կառույցներում երկկողմ համագործակցության հարցերը: Բելգիայի Սենատի նախագահ Անն-Մարի Լիզինի, Սլովակիայի խորհրդարանի նախագահ Պավոլ Հռուսովսկու, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ քննարկվեցին Արթուր Բաղդասարյանի հրավերով Հայաստան առաջիկա պաշտոնական այցերին առնչվող խնդիրներ: Խորհրդարանի խոսնակը հանդիպել է նաեւ Լիտվայի խորհրդարանի նախագահ Արտուրաս Պաուլաուսկասի, Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպպլյովի, Ղրղզստանի խորհրդարանի նախագահ Օբուրբեկ Տեկեբաեւի, Իսրայելի Քնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլինի հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |