Էդուարդ Շարմազանով. Ողջ աշխարհին է հայտնի՝ Հայաստանը երբեք էլ պատերազմ չի սանձազերծել Ադրբեջանի դեմ

Էդուարդ Շարմազանով. Ողջ աշխարհին է հայտնի՝ Հայաստանը երբեք էլ պատերազմ չի սանձազերծել Ադրբեջանի դեմ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի բաց դեբատների ժամանակ, մասնավորապես հայտարարել է, որ «Հայաստանի մղած պատերազմն Ադրբեջանի դեմ և ադրբեջանական տարածքների օկուպացիան բացասաբար է անդրադարձել քաղաքացիական բնակչության վրա»:

Արձագանքելով ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել նացիստական Գերմանիային բնորոշ սուտ ու կեղծիք տարածելու քարոզչությունից: Պարոն Մամեդյարովը երևի հավատացել է գեբելսյան սկզբունքին` եթե ուզում ես, որ քո ստին հավատան, ավելի ահավոր սուտ հորինիր:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից «ագրեսիայի» դրսևորմանը և ադրբեջանական տարածքների «օկուպացիային» պետք է նշեմ, որ ողջ աշխարհին է հայտնի՝ Հայաստանը երբեք էլ պատերազմ չի սանձազերծել Ադրբեջանի դեմ: Իսկ պարոն Մամեդյարովի հայտարարությունն ընդամենը խորամանկ փորձ է ԼՂ հակամարտությունը ներկայացնելու որպես տարածքային վեճ: Ճշմարտությունը հետևյալն է՝ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման օրինական պահանջի` ադրբեջանական իշխանությունները սանձազերծեցին ագրեսիվ պատերազմ և գնդակոծեցին խաղաղ բնակչությանը: Ավելին՝ Ադրբեջանն է դեռևս օկուպացրած պահում ԼՂՀ որոշ շրջաններ”:

Անդրադառնալով Մամեդյարովի ելույթի այն հատվածին, համաձայն որի՝ 21 տարի առաջ Խոջալուում իրականացվել են ադրբեջանցի խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանություններ՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ադրբեջանցի պաշտոնյային չէր խանգարի ծանոթանալ իր իսկ երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ չեխ լրագրող Դանա Մազալովային տված հայտնի հարցազրույցին, որտեղ Մութալիբովը մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը իշխանությունը զավթելու նպատակով սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու գործում («Նեզավիսիմայա Գազետա», 2.04.92)։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---