Երևանում ԵԽ գրասենյակը պատրաստ է համագործակցել ՀՀ կառույցների հետ առանձին ծրագրերի շրջանակներում

Երևանում ԵԽ գրասենյակը պատրաստ է համագործակցել ՀՀ կառույցների հետ  առանձին ծրագրերի շրջանակներում

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը փետրվարի 14-ին հանդիպում ունեցավ Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ:

Ողջունելով ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի այցը խորհրդարան՝ Էլինար Վարդանյանը հյուրին ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք խնդիրներ, ոլորտում կատարվող աշխատանքների ընթացքը: Կողմերը կարևորեցին նախկինում եղած համագործակցության փորձը, քննարկեցին այն հետագայում ևս զարգացնելու, Հայաստանում անհրաժեշտ մեխանիզմներ ներդնելու հարցը, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Օլեքսանդր Պավլյուկը համագործակցության պատրաստակամություն հայտնեց առանձին ծրագրերի իրականացման շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---