«Օրինաց երկիրն» ամփոփել է կուսակցության կառույցների աշխատանքը

«Օրինաց երկիրն» ամփոփել է կուսակցության կառույցների աշխատանքը

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության ընդլայնված վարչության հերթական նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Վարչությունը լսել է ՕԵԿ տարածքային մարմինների հաշվետվությունները կուսակցության կառույցների աշխատանքների մասին և ամփոփել 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քարոզարշավին կուսակցության մասնակցության հետ կապված աշխատանքները: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

ՕԵԿ գլխավոր քարտուղար Արթուր Ղուկասյանը ներկայացրել է, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Երևան քաղաքի վարչական շրջանների և ՀՀ բոլոր մարզերի ՕԵԿ անդամների և ընտրողների հետ և ներկայացրել կուսակցության դիրքորոշումները:

Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատել հանրապետության ողջ տարածքում ստեղծված ՕԵԿ շտաբերի աշխատանքը, և նշել, որ կատարված աշխատանքը համոզմունք է տալիս առ այն, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իր զգալի ներդրումը կունենա նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վերընտրվելու գործում:

Արթուր Բաղդասարյանը հորդորել է ներկաներին կուսակցության կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովներում ներկայացված ՕԵԿ անդամների միջոցով առաջիկա օրերին ևս ակտիվորեն մասնակցել ՀՀ «Ընտրական օրենսգրքով» սահմանված ընտրական գործընթացներին` նպաստելով փետրվարի 18-ին արդար և ժողովրդավարական չափանիշներին համահունչ ընտրություններ կազմակերպելուն և անցկացնելուն:

Նիստում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հարցերի այլ շրջանակի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---