Հայաստանն այսօր նախագահ է ընտրում

Հայաստանն այսօր նախագահ է ընտրում

PanARMENIAN.Net - Հայաստանում այսօր նախագահական ընտրություններ են: Այս պահին արդեն բաց են Հանրապետության 1988 ընտրատեղամասերը: Քվեարկությունը կտևի 12 ժամ: Երեկոյան 20:00 ընտրատեղամասերը կփակվեն և քվերակությունը կհամարվի ավարտված: Երկրի գլխավոր պաշտոնի համար պայքարում են 7 թեկնածու`«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ՀՀ գործող նախագահ սերժ Սարգսյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են տեղական 12 և միջազգային 6 դիտորդական կազմակերպություններ: Միջազգային կազմակերպություններից ընտրություններին կհետևեն «Այ Սի Ի Էս»-ը` Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ԵԽԽՎ-ն (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:

Տեղական կազմակերպություններից ընտրություններին կհետևեն 1450 դիտորդներներ: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2մլն. 505 հազար 980:

Նախագահական ընտրությունների արդյունքները կամփոփվեն փետրվարի 25-ին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---