ԶԼՄ-ով իրականացված քարոզչության վրա ամենաշատ գումարը ծախսել է Սերժ Սարգսյանը

ԶԼՄ-ով իրականացված քարոզչության վրա ամենաշատ գումարը ծախսել է Սերժ Սարգսյանը

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության պետ Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է թեկնածուների`ԶԼՄ-ով իրականացված քարոզչության վրա ծախսած գումարի չափը:

Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ԶԼՄ-ով իրականացված քարոզչության վրա ծախսած գումարի չափով առաջատարը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն է: Նա իր հիմնադրամից կատարված 74 մլն 139 հազար դրամից 43 մլն 260 հազարը ծախսել է ԶԼՄ-ով` հատկապես հեռուստատեսությամբ, քարոզչություն իրականացնելու վրա:

Երկրորդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ով 57 մլն 301 հազ. դրամից 35 մլն 200 հազարը ծախսել է ԶԼՄ-ով քարոզչություն իրականացնելու վրա: Երրորդը Հրանտ Բագրատյանն է, նա 5 մլն 808 հազար դրամից 3 մլն 760 հազարը ծախսել է հեռուստատեսությամբ իրականացված քարոզչությանը:

Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը և Վարդան Սեդրակյանը ընդհանրապես չեն օգտվել վճարովի եթերաժամանակից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---