ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել է բնակչության 60,05 տոկոսը

ՀՀ նախագահի ընտրությանը մասնակցել է բնակչության 60,05 տոկոսը

PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է փետրվարի 18-ի քվերակությանը մասնակցած ընտրողների վերջին տվյալները:

Այսպիսով, ըստ նախնական տվյալների, ընտրությանը մասնակցել է իրավունք ունեցողների 60,05 տոկոսը կամ 1 518 407 ընտրող:

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, Երևանում ընտրությանը մասնակցել է 445 հազար 338 ընտրող, կամ 53,99 %:

Տվյալները ՀՀ մարզերում ունեն հետևյալ տեսքը` Արագածոտնի մարզ՝ 72 հազար 696 ընտրող, կամ 63,60 %, Արարատի մարզ՝ 157 հազար 506 ընտրող, կամ 73,97 %, Արամավիրի մարզ՝ 127 հազար 845 ընտրող, կամ 56,92%, Գեղարքունիքի մարզ՝ 128 հազար 796 ընտրող, կամ 69,6 %, Լոռու մարզ՝ 143 59 ընտրող, կամ 60,15 %, Կոտայքի մարզ՝ 137հազար 561 ընտրող, կամ 59,15%, Շիրակի մարզ՝ 132 հազար 793 ընտրող, կամ 57,92 %, Սյունիքի մարզ՝ 71 հազար 899 ընտրող, կամ 65,50 %, Վայոց ձորի մարզ՝ 29 597ընտրող 62,65 %, Տավուշի մարզ՝ 71հազար 307 ընտրող, կամ 65,73%:

Ժամը 20:00 դրությամբ արդեն փակվել են բոլոր ընտրատեղամասերը:

ՀՀ Նախագահական ընտրություններում առաջադրվել են 7 թեկնածու՝ Հրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հավհաննիսյանը, Արման Մելիքյանը, Անդրիաս Ղուկասյանը, Սերժ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---