Բոլոր տեղամասերի տվյալները մշակված են. Սերժ Սարգսյանը հաղթում է ընտրություններում

Բոլոր տեղամասերի տվյալները մշակված են. Սերժ Սարգսյանը հաղթում է ընտրություններում

PanARMENIAN.Net - Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է նախագահական ընտրությունների նախնական տվյալների հրապարակումը: Մշակվել են բոլոր 1988 տեղամասերի տվյալները: Նախնական տվյալներով ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

Հրանտ Բագրատյանը ստացել է 2,15% (31 643)

Պարույր Հայրիկյանը` 1,23% (18 093)

Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,75% (539 672)

Անդրիաս Ղուկասյանը` 0,57% (8 328)

Արման Մելիքյանը` 0,24% (3 516)

Սերժ Սարգսյանը` 58,64% (861 160)

Վարդան Սեդրակյանը` 0,42% (6 203):

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` փետրվարի 19-ին` ժամը 10.00-ին, հանձնաժողովի արտահերթի նիստում կամփոփի ՀՀ Նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների նախնական արդյունքները:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---