Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շնորհավորագիր է հղել Սերժ Սարգսյանին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շնորհավորագիր է հղել Սերժ Սարգսյանին

PanARMENIAN.Net - Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ՀՀ նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ, ասվում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության շնորհավորական հայտարարության մեջ:

«Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները ուշիուշով հետևում էին ընտրական գործընթացին և ֆիքսել են, որ չնայած որոշ մանր-մունր միջադեպերի, ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում և արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը:

Հարգելի պարոն նախագահ, վստահ ենք, սակայն, որ այս ընտրությունները պետք է սկիզբ լինեն բարեփոխումների այն գործընթացին, որ հայտարարվել է Ձեր և Հայաստանի կառավարության կողմից՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման առումով: Մենք պատրաստ ենք աջակից լինել Ձեզ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության և սոցիալական արդարության հաստատման Ձեր պայքարում: Վստահ ենք նաև, որ առաջիկա 5 տարիները պետք է բեկումնային լինեն Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի լուծման համար: Դուք բացառիկ հնարավորություն ունեք այսօր հավերժանալ՝ դառնալով ողջ հայության նախագահը», ասվում է կուսակցության շնորհավորագրում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---