Աշխարհի գավաթ. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները սկսել են ելույթները

Աշխարհի գավաթ. Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները սկսել են ելույթները

PanARMENIAN.Net - Թեհրանում անցնում են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի առաջին օրվա գոտեմարտերը:

Հայաստանի հավաքականը հայտնվել է A խմբում, առաջին հանդիպումը Ռուսաստանի հետ է:

Մինչև 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսայնը հանդիպել է Ստեփան Մայրանյանի հետ: Ռուսաստանի ըմբիշը երկու մրցափուլում հաղթել է 5:2 հաշվով: Հայաստանի հավաքականը դեռևս զիջում է 0:1 հաշվով:

Շուտով մրցագորգ դուրս կգան Ալեքսան Միքայելյան (60կգ ք/կ)-Ռուստամ Խոչբարով, Տիգրան Թորոսյան (66կգ ք/կ)-Ադամ Կուրակ, Վարշամ Բորանյան (74կգ ք/կ)-Ալեքսանդր Չեխիրկին, Հրաչ Հովհաննիսյան (84կգ ք/կ)-Ազամատ Բիկբաև, Սարգիս Տոնոյան (96կգ ք/կ)-Մուսա Էվոլեվ և Վաչիկ Եղիազարյան (120կգ ք/կ)-Ալիխան Այուբով զույգերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---