Վազգեն Մանուկյանը Ր. Հովհաննիսյանին երկու ճանապարհ է հուշում. Ո՞րը կընտրի Հովհաննիսյանը

Վազգեն Մանուկյանը Ր. Հովհաննիսյանին երկու ճանապարհ է հուշում. Ո՞րը կընտրի Հովհաննիսյանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին կայացած ընտրությունները անտարբերության բավական մեծ էլեմենտ էին պարունակում, ձայները դարձան անսպասելի: Նման կարծիքի է Հանրային Խորհրդի նախագահ Վագեն Մանուկյանը։ Ըստ նրա՝ ընտրություններում 36,74% կամ 539 674 ձայն ստացած Րաֆֆի Հովհաննիսյանն ունի երկու հնարավորություն: Նա կարող է հայտարարել, որ տեղի են ունեցել կեղծիքներ, բայց ընդունում է արդյունքները և չի բողոքարկում: Ինչը կլինի օրիգինալ քայլ, սակայն նաև հասարակության մեջ բողոքի ալիք կբարձրացնի: Այս տարբերակն ընտրելը, ըստ Վազգեն Մանուկյանի, բավական դժվար է: «Նա անկեղծ համոզված է, որ հաղթել է, և դժվար է այդպիսի քայլ անելը»,- ասաց նա:

Երկրորդը տարբերակը հանրահավաքներն են: Այս անգամ լուրջ բախումներ, Վազգեն Մանուկյանի կարծիքով, չեն լինի, իսկ բողոքի ալիքը կմարի: «Այս ճանապարհները ինքը պետք է ընտրի: Երկրորդը երբեք ժողովրդին օգուտ չի տվել, իսկ լիդերը կամաց կամաց կորցրել է միավորները և հասել է զրոյի: Առաջին ճանապարհը հնարավոր չէ կանխատեսել՝ ինչի կբերի»,- նկատեց Վազգեն Մանուկյանը:

Հանրային Խորհրդի նախագահը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները ոչ միայն ցույց էին տալիս, որ նա լավ քարոզարշավ էր կազմակերպել, այլև իշխանությունից դժգոհությունը սպասվածից շատ մեծ էր, և իշխանությունը պետք է դրա հետ հաշվի նստի:

Վազգեն Մանուկյանը հույս հայտնեց, որ հաջորդ ընտրությունները դուրս կգան երեք նախագահների տիրույթից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---