Ընտրություններ. Երկու օր անց. Հոգեբանական հաղթանակ և ակնկալվող պայքար

Ընտրություններ. Երկու օր անց. Հոգեբանական հաղթանակ և ակնկալվող պայքար

PanARMENIAN.Net - Քաղաքացիական ակտիվիստ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ընտրություններից հետո տոնական տրամադրության մեջ է: «Տեսա, զգացի, հպարտացա, որ մեր բնակչությունը իր մեջ բավականաչափ ուժ գտավ շրջանցելու այն ճնշումները և տագնապը, որ լինում է քվեարկության օրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը: Նա նկատեց, որ պաշտոնապես հայտարարված 37 տոկոսը չէ, որ Րաֆֆի Հովհաննսյանը հավաքել է: «Առնվազն երկրորդ փուլի հնարավորթյուն կար, բայց նույնիսկ այս տոկոսը փաստում է, որ չնայած արտահոսքին և ընդդիմության ներքին պառակտումներին, նախընտրական շրջանի բազմաթիվ տարասածություններին, չնայած նրան, որ Րաֆֆի Հովհաննսիյանը մեծ ռեսուրս չուներ, եթե նույնիսկ 37 տոկոս ձայներով հաշվենք, սա ցուցադրում էր, որ ժողովուրդը կամք է գտել քվեարկելու:

Ընտրություններից դեռ մեկ շաբաթ առաջ ակնհայտ տեսնում էի փոփոխությունը և ընթացքը»,- ասաց Հրանուշ Խառատյանը: Նա նկատեց, որ մարդիկ իսկապես փորձում են ընտրել և ոչ ասել վարչական քրեաօլիգարխիկ ռեժիմին: «Սա հոգեբանական հաղթանակ է: Հաջողվեց, ռեալ հաղթել վարչական ռեսուրսի ճնշվածության սինդրոմը»,- նկատեց քաղաքացիական ակտիվիստը: Ասուլիսին ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով տեղեկացրեց, որ բողոքների լուրջ փաթեթ են ներկայացրել: Ըստ նրա՝ քարոզարշավի ընթացքը և Րաֆֆի Հովհաննիսյանի PR-ը շատ տպավորիչ և ազդեցիկ էր, իսկ արդյունքը եղավ արձանագրված ձայները: «Մեր ժողովուրդը վերջապես ձերբազատվեց իր մեջ եղած ստրուկի կապանքներից: Մենք դա նկատեցինք քարոզարշավի մեկնարկից 15 օր հետո: Ես դրան այդքան չէի հավատում, բայց Րաֆֆին ասում էր՝ փոխվել է: Մինչև վերջ մտածում էի, այդքան կփոխվի՞, որ այսքան լուրջ լինի: Անգամ արձանագրված թիվը լուրջ է»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Հրանուշ Խառատյանն էլ իր հերթին նկատեց, որ այս քվեարկության մեջ երեք բաղադրիչ կար՝ Րաֆֆի Հովհանյնիսյան անձը, ընդդիմությունը և սեփական արժանապատվությունը: Իսկ թիվ մեկը դերը խաղացել է այն, որ մարդիկ հավատացել են, որ իրենց քվեարկությամբ կարող են ինչ-որ բան փոխել: Անահիտ Բախշյանն էլ նշեց, որ ժողովուրդը քվեարկելով Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, ոչ ասեց իշխանությանը, և իրենք միչև հաղթանակ գնալու են:

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ հրապարակում արդեն կա իքս թվով մարդ, որ այդ 37 տոկոս գրանցած Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջներ ունի: Առայժմ սպասելիքը այն է, որ պետք է ռեալ պայքար սկսել հայտարարված ձայների և ընտրակեղծիքների դեմ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---