Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի շախմատի մրցաշարում նահանջել է 2-րդ տեղը

Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի շախմատի մրցաշարում նահանջել է 2-րդ տեղը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում շարունակվում է շախմատի միջազգային մրցաշար: Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը 8 տուրերի ընթացքում վաստակել է 6 միավոր: Նա ընդամենը կես միավոր է զիջում վրացի գրոսմայստեր Դավիթ Ջոջուային:

Գրիգորյանը զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը` 4-րդ: Այսօր կայանալու է վերջին տուրը, Տեր-Սահակյանը մրցելու է Ջոջուայի, իսկ Գրիգորյանը` ռումինացի Վլադ-Քրիստիան Ջիանույի դեմ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---