Զարուհի Փոստանջյան. Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը իրագործեց Հայկական մեծ հեղափոխությունը

Զարուհի Փոստանջյան. Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը իրագործեց Հայկական մեծ հեղափոխությունը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարությամբ է հանդես եկել Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում: Նա մասնավորապես ասել է. «Հարգելի´ Սերժ Սարգսյան, ես իմ էությամբ պաշտպան եմ, սակայն այսօր ստիպված եմ Ձեզ մեղադրանք առաջադրել Ձեր կողմից կատարված հանցագործության վերաբերյալ, որով Դուք փետրավարի 18-ի ընտրություններում խփեցիք 58 տոկոս: Այդ 58 տոկոսը Դուք խփեցիք ավազակությամբ, կողոպուտով և գողությամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ են: Քրեորեն հետապնդելի արարաքներ թույլ տալու հետևանքով էլ հայտնվեցիք Բաղրամյան 26 բանտախցում, ինչն էլ պատճառ հանդիսացավ Ձեր իսկ կողմից ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի տապալմանը:

Բոլորիս համար էլ պարզ և հասկանալի է, որ ազատության հրապարակը խփողների համար հանրահավաք անցկացնելու վայր չէ, որ խփողները վախկոտ են և նրանց համար ազատ տարածությունը վտանգավոր է, նրանք կարող են իրենց անվտանգ զգալ ճաղավանդակներով պաշտպանված տարածքներում: Խփելու հետևանքով Դուք կրկին հայտնվեցիք փակ տարածքում»: «Փետրվարի 18-ին Հայաստանի քաղաքացիները ընտրեցին ազատության ճանապարհը` մեր հայրենիքի բոլոր ազատ հրապարակները: Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը իրագործեց Հայկական մեծ հեղափոխությունը և մեր մեջ կուտակված հազարամյակների ազատության և քաղաքակրթության ներուժը կյանքի է կոչելու դեպի Արարատ վերադարձի` հայ ժողովրդին պատկանող ճանապարհը:

Մենք չենք խփում, մենք կյանք ենք տալիս: Մենք չենք սակարկում, մենք սիրում ենք ազատությունը և հայրենիքը: Մենք չենք հանձնում, մենք ազատագրում ենք: Մենք չենք փակվում, մենք ազատ տեղաշարժվում ենք: Մենք չենք համակերպվում, մենք պատերազմում ենք: Մենք տխուր չենք, մենք հպարտ ենք և իրավատեր:Սերժ Սարգսյան, հորդորս Ձեզ, կրելով Ազատ հայրանունը, հարգե´ք անվան առաքելությունը: Ընդունե´ք խփելու Ձեր մեղքը, համաներվե´ք ժողովրդի կողմից»,-ասել է Զարուհի Փոստանջյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---