Տիգրան Ուրիխանյանը հերքում է. Վահան Բաբայանը ԱԺ էթիկայի հանձնաժողովից հետ չի կանչվել

Տիգրան Ուրիխանյանը հերքում է. Վահան Բաբայանը ԱԺ էթիկայի հանձնաժողովից հետ չի կանչվել

PanARMENIAN.Net - ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել, որով հերքում է տարածվող տեղեկությունն այն մասին, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վահան Բաբայանն ԱԺ էթիկայի հանձնաժողովից հետ է կանչվել:

Հայտարարության մեջ նշված է.«Անկեղծ զարմանքով եմ վերաբերվում այսօր մամուլում շրջանառվող ասեկոսեներին, իբր պարոն Վ. Բաբայանին ԱԺ էթիկայի հանձնաժողովից հետ է կանչելու ԲՀԿ որոշման վերաբերյալ: Չեմ հասկանում նաև ինչ է նշանակում «ԲՀԿ-ն որոշել է»: Ի՞նչ նկատի ունեն հնարողները՝ ղեկավարին, որն այս պահին Հայաստանում չի գտնվում, քաղաքական խորհրդին, թե խորհրդարանական խմբակցությանը: Հարկադրված եմ պաշտոնապես հայտարարել, որ որևէ քննարկում տվյալ հարցի շուրջ տեղի չի ունեցել և Վահան Բաբայանի հարցը ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում քննարկման ենթակա չէ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---